Ներքին 4 տարի առաջ - 22:31 13-02-2022

Ուժգին երկրաշարժ Հայաստանում․ Լրացված

Քիչ առաջ Երևանում ուժգին երկրաշարժ զգացվեց։ Մանրամասները կհաղորդենք քիչ ավելի ուշ։
Լրացում․

Ցնցումները զգացվել են Երևանում և Շիրակի մարզում: Գյումրիում՝ 5․3 մագնիտուդ ուժգնությամբ:

Վրացի սեյսմոլոգները հայտնում են, որ երկրաշարժը հայ-վրացական սահմանին է եղել` 7 բալ ուժգնությամբ: Էպիկենտրոնը՝ Նինոծմինդա:
Մեր տեղեկություններով՝ փլուզումներ կան Հաղպատ-Ախթալա հատվածում, որտեղ ճանապարհի վերանորոգման աշխատանքներ են իրականացվում։
Գյումրիից մեր թղթակիցը հաղորդում է, որ երկրաշարժի ցնցումներն ավելի ուժգին զգացել են Գյումրիի բաձրահարկ շենքերի բնակիչները։ Բարձրահարկ շենքերի բազմաթիվ բնակիչներ այս պահին գտնվում են դրսում, քանի որ ցոնցումները Գյումրիում գրանցվեց երկու անգամ սկզբում բավականին ուժգին իսկ երկրորդը թույլ։ Որոշ թաղամասեր այս պահին հոսանքազրկված են, կա նաև կապի խնդիր։ Քաղաքի որոշ հատվածներում չի գործում նաև բջջային կապը։

Հիշեցնենք, որ մեկ տարի առաջ այս օրը նույնպես Երևանի ժամանակով 15:29-ին 4.9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ էր գրանցվել Երևանից 12 կմ հարավ։

Ֆոտոշարք

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան