Ներքին 2 տարի առաջ - 11:35 21-12-2023

Երևանի ոսկերչական գործարանն օտարվել է 25 մլրդ դրամով․ լրացված

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից հայտնում են, որ դեկտեմբերի 19-ին ամփոփել է ՀՀ, ք. Երևան, Արշակունյաց 4/1 հասցեում գտնվող գույքի օտարման նպատակով հայտարարված մրցույթի արդյունքները։ Հայտարարված մրցույթին ներկայացվել է 1 հայտ։

Հանձնաժողովի որոշմամբ՝ ներկայացված առաջարկության ամփոփման արդյունքում մրցույթի հ աղթող է ճանաչվել միակ հայտատու «ԷՌ ԷՆ ԷՍ ԱՐՇ» ՍՊԸ-ն։

Ըստ ներկայացրած ներդրումային ծրագրի՝ ընկերությունը պարտավորվել է Արշակունյաց 4/1 հասցեում գտնվող գույքի օտարման նպատակով 5 տարիների ընթացքում վճարել 25 մլրդ ՀՀ դրամ (հավասարաչափ) և կատարել 26 մլրդ ՀՀ դրամի ներդրում՝ տարածքում պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակում ընդգրված շենքերի վերանորոգման, նոր բնակելի, հյուրանոցային համալիրների, կոմերցիոն տարածքների, զբոսայգիների և հանգստի վայրերի կառուցման նպատակով։

Aysor.am-ը պարզեց, որ Արշակունյաց 4/1 հասցեում է գտնվում «Երևանի ոսկերչական գործարան» ԲԲԸ-ն։

Օրեր առաջ Պետական գույքի կառավարման կոմիտեում տեղի էր ունեցել «Երևանի ոսկերչական գործարան» ԲԲԸ-ի տնօրենների խորհրդի նիստը։ Նշվել էր, որ ընկերության 80% պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերի կառավարման լիազորությունները դեռևս 2015 թ. փոխանցվել են ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը: Ընկերության 20 % ոչ պետական բաժնեմասը շուրջ 1450 բաժնետերերի սեփականություն է:

Պետգույքի կոմիտեի մամլո խոսնակ Գեղամ Ասատրյանը կապ է հաստատել ու նշել, որ օտարվող գույքը կապ չունի «Երևանի ոսկերչական գործարան» ԲԲԸ-ի հետ: Օտարվող գույքը գտնվում է Արշակունյաց 4/1 հասցեում:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան