Ներքին 4 տարի առաջ - 22:45 12-02-2022

Ստեփանակերտում կիբերանվտանգության դասընթաց է կազմակերպվել

«Քաղաքացիական հաբ» հասարակական կազմակերպությունը ոչ ֆորմալ կրթության ծրագրի շրջանակներում այսօր` փետրվարի 12-ին, Ստեփանակերտում կազմակերպել է կիբերանվտանգության դասընթաց, որը վարել է մեդիա փորձագետ, media.am կայքի խմբագիր Գեղամ Վարդանյանը:

«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ բանախոսն անդրադարձել է կիբերհարձակման հնարավոր դեպքերին ու մեթոդներին, անձնական տվյալների, համակարգերի անվտանգության և պաշտպանության կարևորությանը:

«Կիբերհարձակումների ենթարկվելու հնարավորությունները և դրանց հետևանքները պետք է ճիշտ ընկալվեն տեղեկատվական տեխնոլոգիաներից օգտվողի կողմից։ Նման հարձակումները կարող են իրականացվել հակերային խմբավորումների կողմից` այլ անհատների կամ կազմակերպությունների պատվերով։ Հակերները կարող են որպես թիրախ ընտրել մեզնից յուրաքանչյուրին` մեր անձնական տվյալներին տիրանալու, տարբեր մեթոդներով գումար կորզելու և այլ չարամիտ նպատակներով:

Հայաստանի և Արցախի պետական հիմնարկների ինտերնետային կայքէջերը, կապի և հեռահաղորդակցության համակարգերը, ինչպես նաև բազմաթիվ քաղաքացիներ անընդհատ ադրբեջանական և թուրքական հակերների կիբերհարձակումների են ենթարկվել, որոնք շարունակական բնույթ են կրում։

Հաշվի առնելով առկա մարտահրավերները՝ կիբերանվտանգությունը յուրաքանչյուրի համար շատ կարևոր է։ Ոչ մի դեպքում պետք չէ խուճապի մատնվել, և անհրաժեշտ է կիրառել համակարգչի, հեռախոսի, հաշիվների պաշտպանությանը վերաբերող մի շարք քայլեր», - նշել է Գ. Վարդանյանը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ