Ներքին 4 տարի առաջ - 18:37 05-08-2022

Ստեփանակերտում բողոքի ակցիա է կազմակերպվել՝ Արցախի ժողովրդի անվտանգության պատշաճ ապահովման պահանջով

Այսօր՝ օգոստոսի 5-ին, Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում հասարակական և ընդդիմադիր ուժերի մի խումբ ներկայացուցիչներ բողոքի ակցիա են կազմակերպել՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության պայմանների կատարման և Արցախի ժողովրդի անվտանգությունը պատշաճ մակարդակով ապահովելու պահանջով: Այս մասին գրում է Արցախպրեսը։

Ակցիայի կազմակերպիչներից, Արցախի Հեղափոխական կուսակցության նախագահ Արթուր Օսիպյանը «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրել է, որ նախօրեին՝ վերջին օրերի լարվածության հարցով հանդիպում են ունեցել ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատար, գեներալ-մայոր Անդրեյ Վոլկովի հետ:

«Մենք պահանջել ենք, որ ըստ անհրաժեշտության՝ պետք է հստակ քայլեր ձեռնարկվեն, որովհետև Ռուսաստանի Դաշնությունը պաշտոնապես ստանձնել է Արցախի ժողովրդի անվտանգության ապահովման պատասխանատվությունը: Խաղաղ բնակչութունը հենց այդ տրված երաշխիքների հիման վրա է ետ վերադարձել:

Ադրբեջանա-թուրքական ահաբեկչական մեքենային մենք միայնակ չենք կարող դիմադրել. պահանջվում ենք քաղաքական որոշումներ, որոնք պետք է կայացնեն աշխարհի գերտերությունները, հանձինս՝ Ռուսաստանի, որը ստանձնել է տարածաշրջանի խաղաղության երաշխավորի դերակատարությունը»,- ասել է Ա.Օսիպյանը:

Ակցիայի մասնակից, Հադրութի քաղաքապետ Վահան Սավադյանի խոսքով՝ եթե այսուհետ իրավիճակի լիցքաթափման և խաղաղ բնակչության անվտանգության ապահովման ուղղությամբ ռուսական խաղաղապահ ուժերը կտրուկ միջոցներ չձեռնարկեն, ստիպված են լինելու շարունակել բողոքի ակցիաները:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան