Ավելին 4 տարի առաջ - 19:59 12-02-2022

Այս չիրը բարձրացնում է «լավ» խոլեստերինի մակարդակը

Սննդի մեջ մրգերի և բանջարեղենի կանոնավոր, ամենօրյա օգտագործումը աղիների, սրտի և արյան անոթների, հետևաբար՝ ամբողջ օրգանիզմի առողջության գրավականն է։

Ավելի ցուրտ շրջաններում ապրող մարդկանց համար, նույն սննդանյութերը ստանալու առումով, ձմռանը թարմ բանջարեղենի լավ այլընտրանք կա: Ինչպես նշում է EatThisNotThat կայքը՝ ամենօրյա սննդակարգում չորացրած մրգեր ներառելը առողջության համար լավ արդյունքներ է ցույց տալիս:

Նշվում է, որ այս մթերքի ամենաօգտակար տեսակներից մեկը սալորաչիրն է։ Հրապարակման մեջ նշվում է, որ այս չիրը հիանալի արդյունքներ է ցույց տվել հատկապես սրտի հետ կապված խնդիրների դեպքում։

Օրինակ, հետազոտություններից մեկի համաձայն, հետդաշտանադադարի տարիքում գտնվող կանայք, որոնք վեց ամսվա ընթացքում ամեն օր կերել էին 5-6 կտոր սալորաչիր, լավագույն արդյունքներն են ցույց տվել սրտանոթային համակարգի վիճակի առումով: Մասնավորապես, նկատվել է բորբոքային պրոցեսների քանակի նվազում և օրգանիզմին անհրաժեշտ «լավ» խոլեստերինի՝ բարձր խտության լիպոպրոտեինի մակարդակի բարձրացում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան