Արտաքին 4 տարի առաջ - 15:16 04-12-2021

Հասարակ մթերքներ, որոնք իջեցնում են արյան մեջ խոլեստերինի մակարդակը և բարձր ճնշումը. ճապոնացի բժիշկ

Ճապոնացի թերապևտ Յումա Մորին, ինչպես հաղորդում է «Diamond online»-ը, խորհուրդ է տվել վերանայել սննդակարգը՝ արյան մեջ խոլեստերինի բարձր մակարդակը և բարձր ճնշումը կարգավորելու համար։ Միաժամանակ նա խոսել է երկու հայտնի հասարակ մթերքների անսպասելի օգուտների մասին, որոնք հարկ է ներառել սննդակարգում։

Ինչպես նշել է Մորին, շատերը հրաժարվում են շոկոլադից՝ կարծելով, թե այն առաջացնում է կարիես։ Այնուամենայնիվ, ապացուցված է, որ շոկոլադն օգնում է իջեցնել արյան ճնշումը: Մուգ շոկոլադը պարունակում է մեծ քանակությամբ ֆլավոնոլներ (կակաոյի պոլիֆենոլներ), որոնք ակտիվացնում են արյունատար անոթների ներսում ազոտի օքսիդի սինթեզը։ Իր հերթին ազոտի օքսիդը լայնացնում է անոթները, և ճնշումը իջնում է։

Մորին հիշեցնում է, որ շվեդ գիտնականների անցկացրած հետազոտությունը, որին մասնակցել է մոտ 70 հազար մարդ, ապացուցել է, որ նրանք, ովքեր կանոնավոր կերպով օգտագործել են շոկոլադ, ինֆարկտի ռիսկն ավելի քիչ է եղել, քան նրանց շրջանում, ովքեր հրաժարվել են դրանից:

Բժիշկը խորհուրդ է տվել ուտել նաև ընկույզ, որոնք օգնում են նվազեցնել «վատ» խոլեստերինի մակարդակը և բարձրացնել «լավի» մակարդակը: Արդյունքում նվազում է ինֆարկտի ռիսկը:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան