Արտաքին 4 տարի առաջ - 10:46 10-02-2022

Բժիշկը խոսել է երեխաների շրջանում ի հայտ եկող «օմիկրոնի» մահացու վտանգավոր համախտանիշի մասին

Մանկաբույժ Սերգեյ Տոկարևն ասել է, որ մինչև հինգ տարեկան երեխաների, հիմնականում՝ տղաների, «օմիկրոնով» վարակվելու դեպքում կարող է մահացու վտանգավոր իրավիճակ զարգանալ, հաղորդում է Ura.ru-ն։

Նա պարզաբանել է, որ խոսքը սուր լարինգոտրախեիտի մասին է, որը կարող է հանգեցնել շնչափոխի այտուցման։ Այս հիվանդության ախտանշանների ի հայտ գալու դեպքում պետք է անհապաղ դիմել բժշկի, քանի որ երեխան կարող է մահանալ։

«Սուր լարինգոտրախեիտով ավելի հաճախ հիվանդանում են մինչև հինգ տարեկան տղաները։ Հիվանդությունը կարող է հանգեցնել շնչափողի ստենոզի կամ կռուպի: Նախկինում սուր լարինգոտրախեիտ զարգանում էր պարագրիպի դեպքում, սակայն այժմ այն ​​ավելի ու ավելի հաճախ է ի հայտ գալիս «օմիկրոնով» վարակվելիս»,- հավելել է Տոկարևը։

Ըստ նրա, երեխաների շրջանում ի հայտ են գալիս սուր լարինգոտրախեիտի հետևյալ ախտանշանները՝ քթի խոռոչի եռանկյունու գույնի փոփոխություն (այն դառնում է սպիտակ կամ կապույտ), «հաչող» հազ, արագացած, աղմկոտ, սուլոցով շնչառություն։ Այս ախտանշանների ի հայտ գալու դեպքում պետք է անհապաղ դիմել բժշկի:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան