Արտաքին 5 տարի առաջ - 09:28 27-07-2021

ԱՀԿ-ն հորդորել է ուսումնասիրել պատվաստումից հետո ի հայտ եկող Գիյեն-Բարեի համախտանիշը

Վեկտորային պատվաստանյութերով պատվաստումներից հետո Գիյեն-Բարեի համախտանիշի՝ որպես հազվագյուտ կողմնակի ազդեցություններից մեկի առաջացման հարցը պահանջում է մանրակրկիտ ուսումնասիրություն: Այս մասին ասվում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) COVID-19-ի վերաբերյալ ենթահանձնաժողովում, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

ԵՄ-ից, ԱՄՆ-ից և մի շարք այլ երկրներից ստացված տվյալների հիման վրա փորձագետներն արձանագրել են COVID-19-ի դեմ վեկտորային ադենովիրուսային պատվաստանյութերով պատվաստումից հետո «Գիյեն-Բարեի համախտանիշի հազվադեպ դեպքերի մասին հաղորդումներ»:

Կազմակերպությունը խորհուրդ է տվել, որ բուժաշխատողները վերահսկեն և տեղեկացնեն բնակչությանը պատվաստումների բոլոր կողմնակի ազդեցությունների, այդ թվում՝ նշված համախտանիշի մասին: Մասնավորապես, պետք է նախազգուշացվեն նրանք, ովքեր պատվաստվել են COVID-19-ի դեմ բրիտանա-շվեդական AstraZeneca ընկերության և ամերիկյան Johnson & Johnson ընկերության արտադրած Janssen պատվաստանյութերով:

Գիյեն-Բարեի համախտանիշի ախտանշաններն են թուլությունը, կաթվածը և քայլելու դժվարությունը: Միաժամանակ ենթահանձնաժողովը շեշտել է, որ այդ պատվաստումների «պոտենցիալ օգուտները» «շարունակում են գերակշռել Գիյեն-Բարեի համախտանիշի հավանական ռիսկը՝ հատկապես հաշվի առնելով կորոնավիրուսի առավել վարակիչ տարբերակի ՝ «դելտայի» արագ տարածումը:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան