Արտաքին 4 տարի առաջ - 19:41 09-02-2022

Աղբյուրները հայտնել են Վլադիմիր Ժիրինովսկու ինքնազգացողության վատթարացման մասին

Լիբերալ-դեմոկրատական ​​կուսակցության նախագահ Վլադիմիր Ժիրինովսկին, որ վարակվել է կորոնավիրուսով, շնչում է թթվածնային սարքի օգնությամբ։ Այս մասին հայտնում է URA.RU-ն՝ կուսակցությանը մոտ կանգնած աղբյուրների հղումով։

Ըստ աղբյուրենրի՝ քաղաքական գործչի կարգավիճակի մասին այլ մանրամասներ այս պահին չեն հաղորդվում։ Նրանց խոսքով՝ Լիբերալ-դեմոկրատական ​​կուսակցության շատ ներկայացուցիչների համար անակնկալ է եղել իրենց առաջնորդի հոսպիտալացման մասին լուրը։

Լրատվամիջոցները նախօրեին, վկայակոչելով աղբյուրները, հաղորդում էին, որ Պետդումայի պատգամավոր, Լիբերալ-դեմոկրատական ​​կուսակցության նախագահ Վլադիմիր Ժիրինովսկին հոսպիտալացվել է կորոնավիրուսով։ Որոշ տեղեկությունների համաձայն՝ քաղաքական գործիչը հոսպիտալացվել է թոքերի 50-70%-ի ախտահարմամբ և երկկողմանի թոքաբորբով։ Բժիշկները նրա վիճակը գնահատում են ծանր։ Ինքը՝ Ժիրինովսկին, հայտնել է, որ ութ անգամ պատվաստվել է COVID-19-ի դեմ։

Միաժամանակ, ավելի վաղ Լիբերալ-դեմոկրատական կուսակցության մամուլի ծառայությունում Ժիրինովսկու հոսպիտալացման մասին հարցին ՏԱՍՍ-ին պատասխանել էին, որ քաղաքական գործիչն իրեն լավ է զգում և շարունակում է աշխատել։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»