Արտաքին 5 տարի առաջ - 17:58 16-07-2021

Լուկաշենկոյի մամուլի քարտուղարը հերքել է նրա առողջական վիճակի վատթարացման մասին լուրերը

Բելառուսի նախագահի մամուլի քարտուղար Նատալյա Էյսմոնտը հերքել է տեղեկատվությունը պետության ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի առողջական խնդիրների մասին: Այս մասին տեղեկացնում է NEWS.ru պորտալը:

«Հասկանալու համար, որ Ալեքսանդր Գրիգորևիչի առողջական վիճակի հետ կապված ամեն ինչ հրաշալի է, պետք չէ նույնիսկ զանգահարել նրա մամուլի քարտուղարին: Երեկ նա բոլորի հետ միասին՝ Ռուսաստանից, Ուկրաինայից հյուրերի հետ, և հանդիսականների լեփ-լեցուն դահլիճում դիտել է «Սլավյանսկի բազարի» բացումը, որից հետո գնացել Մինսկ: Գործուղումն ավարտված է: Դա տեսել են հսկայական թվով մարդիկ»,- շեշտել է նա:

Էյսմոնտը նաև նշել է, որ նման «ֆեյքերին» վաղուց արդեն պետք չէ ուշադրություն դարձնել, իսկ «Բելառուսի ղեկավարի առողջական վիճակի մասին լուրեր տարածողները հերթական անգամ վարկաբեկում են իրենք իրենց»:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով