Մամուլ 4 տարի առաջ - 09:17 08-02-2022

Մայրաքաղաքի փաստացի կառավարումը կանցնի Ավինյանին, իսկ Հրաչյա Սարգսյանը կմնա որպես բուտաֆորիա․ Հրապարակ

«Հրապարակ» օրաթերթը փետրվարի 8-ի համարում գրում է, որ Տիգրան Ավինյանին փոխքաղաքապետ, իրականում՝ ստվերային քաղաքապետ նշանակելու գործընթացը հարթ չի անցել: Ըստ թերթի հրապարկման՝ Նիկոլ Փաշինյանը խուսափել է միանձնյա որոշում կայացնելուց, որ չվիրավորի իր հավատարիմ զինակից Խաչատուր Սուքիասյանին, ում երազանքն էր այդ պաշտոնը զբաղեցնելը, եւ Ավինյանի թեկնածությունը դրել է «Քաղպայմանագրի» վարչության նիստին: Այստեղ ձեւավորված ավանդույթի համաձայն` ՔՊ-ականներն առիթը բաց չեն թողել իրենց թիմակցին բզկտելու համար․

«Առցանց ընթացող նիստի ժամանակ իրար հերթ չտալով՝ դատափետել են Ավինյանին, հիշել հին ու նոր մեղքերը, նրա նշանակվելու դեմ հակափաստարկներ բերել: Այնքան, որ Փաշինյանը ստիպված միջամտել է ու հարցը դրել քվեարկության: Այդքանից հետո էլ Ավինյանի թեկնածությանը 6 դեմ ձայն է եղել ՔՊ վարչության կազմից»,- գրել է «Հրապարակը՝ հավելելով, որ Փոխքաղաքապետերի թեկնածությունները քվեարկության չեն դրվել. նրանց Ավինյանն է ընտրել: Այնպես որ, շուտով քաղաքի փաստացի կառավարումը կանցնի Ավինյանին, իսկ Հրաչյա Սարգսյանը կմնա որպես բուտաֆորիա:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով