Ներքին 4 տարի առաջ - 19:59 07-02-2022

Արդիականացվում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի 250-ամյա տպարանը

Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց կաթողիկոսի օրհնությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հրատարակչական բաժինը, համագործակցելով «SOS Արևելքի քրիստոնյաներ» (SOS Chrétiens d’Orient) հիմնադրամի հայաստանյան գրասենյակի հետ, նախաձեռնել է Մայր Աթոռի տպարանի սարքավորումների մասնակի արդիականացման ծրագիր՝ նվիրված տպարանի հիմնադրման 250-ամյակին։ Հիմնադրամը Հայաստանում պաշտոնապես գործում է 2020 թվականից։ Գրասենյակի բացման առանցքային պատճառը Հայաստանում պատերազմի հետևանքները մեղմելն է։ Տպարանի սարքավորումների արդիականացման գործընթացն ընթանալու է մի քանի փուլով, որի ավարտին նախատեսվում է վերազինել տպարանը՝ այն համալրելով թե՛ տպագրական և թե՛ կազմարարական անհրաժեշտ նորագույն ու ժամանակակից սարքավորումներով։ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հրատարակչության տնօրենությունն իր շնորհակալությունն է հայտնում հիմնադրամի ղեկավարությանը, մասնավորապես հայաստանյան գրասենյակի պատասխանատու պարոն Քորանթեն Քլերկին և աշխատակից Արամ Կայայանին ծրագրին ջանասիրաբար աջակցելու համար։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով