Ներքին 3 տարի առաջ - 21:52 20-05-2023

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Խրիմյան թանգարանում առաջին անգամ ցուցադրվում է Ամենայն Հայոց Հայրապետության Գահը

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ամենայն Հայոց Վեհափառ Հայրապետի օրհնությամբ, առաջին անգամ, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Խրիմյան թանգարանում ի տեսություն այցելուների է հանվել Ամենայն Հայոց Հայրապետության Գահը, որը մշտապես զետեղված է Սուրբ Էջմիածնի Մայր Տաճարում: Հայտնում են Մայր Աթոռի թանգարանների տնօրինությունից։

«Նվիրական և գեղեցկակերտ Գահն ընծայաբերվել է Մայր Աթոռին Տ. Տ. Վազգեն Ա. Ամենայն Հայոց Կաթողիկոսի (1955-1994) գահակալության շրջանում՝ 1961 թ.: Գահի նվիրատուները Սուրբ Էջմիածնի պատմական թեմի՝ Պարսկահնդկահայոց վիճակի ազգայիններն են:

Այս առիթով, տարվույս մայիս 28-ին, ժ. 14:00,Սուրբ Էջմիածնի Ռուբեն Սևակի թանգարանում, Մայր Աթոռի Թանգարանների և Արխիվի տնօրեն Հոգեշնորհ Տ. Ասողիկ աբեղա Կարապետյանը հանդես կգա բանախոսությամբ՝ «Հայոց Հայրապետի նվիրական գահը և նվիրապետական նշանակները» խորագրով (գրանցման համար զանգահարել՝ 010 517-252, ուղարկել հաղորդագրություն Թանգարանների էջին):

Սիրով հրավիրում ենք ի մոտո տեսնելու նվիրական Գահը և լսելու բանախոսությունը»:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան