Ներքին 4 տարի առաջ - 15:43 06-02-2022

Դա հնարավոր դարձավ, քանի որ ունեինք ազգայինը պահելու վճռականի հոգեբանություն․ Սենոր Հասրաթյան

Արցախի ՊԲ նախկին խոսնակ Սենոր Հասրաթյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Մենք հայտնվել ենք համազգային տառապանքի տանող մի ալեպտույտի մեջ, որից դուրս գալու ելքը պայմանավորված է ոչ թե անհատի, այլ մտածող անհատների առաջնորդությամբ ժողովրդին իմի բերելու և նրան նորից սեփական ինքնությանը հասու դարձնելու օրապահանջ անհրաժեշտությամբ... Մենք չենք փրկվելու անընդհատ, անպատասխանատու և անհասցե վիրավորանքների հեղեղից, քանի դեռ դրանց հիմքում ընկած է ազգայինը մերժող և «համամարդկայինն» ընդունող անդեմ ու անպատասխանատու պատահականությունների հավաքածուն... Մենք անընդհատ մերժելու ենք մեր ՆԱԽՈՐԴՆԵՐԻՆ՝ Տիգրան Մեծից սկսած մինչև մեր օրեր, քանի դեռ հավակնում ենք արդարացնել այն, ինչ ունենք իշխանության ղեկը վարող այսօրվա անկարողների ապաշնորհության արդյունքում...

Հ.Գ.- Հիշեցնեմ, որ ուղիղ 29 տարի առաջ այս օրը՝ փետրվարի 5-ին, երբ թշնամին գրավել էր նորանկախ Արցախի Հանրապետության գրեթե կեսը, հայկական ինքնապաշտպանության ուժերի կողմից ձեռնարկված լայնածավալ հակահարձակողական գործողությունների արդյունքում ազատագրվեց Մարտակերտի, Ասկերանի, Մարտունու և Հադրութի շրջանների բռնազավթված տարածքների մեծ մասը և հնարավորություն ստեղծվեց հետագա հաջողությունները զարգացնելու համար... Դա հնարավոր դարձավ, քանի որ ունեինք ազգայինը պահելու վճռականի հոգեբանություն...»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան

Ձեզ գուցե հետաքրքրի