Արտաքին 4 տարի առաջ - 10:07 05-02-2022

Սննդաբանը խոսել է COVID-19-ից հետո արագ սննդի վտանգավորության մասին

Սննդաբան Ջուլիա Բոբեյկան խոսել է կորոնավիրուսից նոր ապաքինվածների համար արագ սննդի վտանգավորության մասին։ Մասնագետի խոսքով, վիրուսը մարդու օրգանիզմում բորբոքային պրոցեսներ է առաջացում, և նման վնասակար սնունդը նպաստում է դրան։ Սննդաբանի խոսքով, ապաքինման շրջանում պետք է հրաժարվել նման մթերքներից, ինչպես նաև կիսաֆաբրիկատներից, քաղցրավենիքում առկա «արագ» ածխաջրերից։

«Առաջին հերթին սպիտակուց է անհրաժեշտ՝ շինանյութ,- ասել է Բոբեյկան «Մոսլենտա»-ին,- քանի որ բոլոր բջիջները կազմված են սպիտակուցի մոլեկուլներից»:

Նրա խոսքով, սննդակարգում պետք է ներառել «կոլագենային արգանակներ» (ոսկորներից պատրաստված արգանակ), հորթի միս, նապաստակի միս։ Մասնագետը նաև խորհուրդ է տվել ուտել թթու վարունգ, կաղամբ, լոլիկ, ջրիմուռներ, ինչպես նաև սեզոնային թարմ բանջարեղեն։

«Անպայման ճարպ, քանի որ այն մասնակցում է թոքերի ալվեոլների վերականգնմանը»,- հավելել է սննդաբանը՝ նշելով, որ սերուցքային կարագն ու հալած յուղը, ինչպես նաև խոզի ճարպը լրիվ հարմար են։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան