Ավելին 5 տարի առաջ - 15:33 06-06-2021

Սննդաբանը խոսել է աղի անվտանգ օգտագործման մասին

Օրգանիզմում աղի ավելցուկն ու պակասը կարող են բացասաբար ազդել վերջինիս աշխատանքի վրա: Այս մասին գրում է Sputnik-ը՝ հղում անելով սննդաբան Իրինա Բերեժնայային:

Առողջապահական մասնագետի խոսքով՝ կարևոր է իմանալ, թե ինչպես է պետք ճիշտ օգտագործել աղը: Այն բարձրացնում է արյան ճնշումը, ինչը վնասում է սրտին և արյան անոթներին, բայց այդ էֆեկտը հայտնվում է միայն այն դեպքում, երբ խախտվում է աղի կանոնավոր օգտագործումը:

Միևնույն ժամանակ, բժիշկը խորհուրդ է տալիս ամբողջովին չհրաժարվել աղից, քանի որ քլորի և նատրիումի պակասի պատճառով կարող է գլխացավ, թուլություն առաջանալ, նկատվել մարսողական համակարգի խանգարում։

«Մենք չենք կարող ապրել առանց աղի, քանի որ մասամբ դրանից ենք կազմված: Նատրիումի քլորիդը պարունակվում է արյան, արցունքների, մեզի և այլ հեղուկների մեջ: Մեզ աղ է պետք: Աղի ավելցուկը, սակայն, կարող է լուրջ հիվանդությունների պատճառ դառնալ, ուստի դրա քանակը մեր օրգանիզմում պետք է հավասարակշռվի: Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ մեծահասակի համար օրական յոթ գրամ աղը բավարար է», - ասել է սննդաբանը:

«Մենք ապրում ենք այնպիսի տարածքում, որ բոլորս էլ յոդի պակաս ունենք: Բացի այդ, մեծ քաղաքներում յոդի պակասությունը սրվում է օդում առկա տոքսինների պատճառով: Ըստ այդմ՝ յոդացված աղը մեզ համար ավելի օգտակար է, քան սովորական աղը», - նշել է Բերեժնայան:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»