Արտաքին 4 տարի առաջ - 21:31 04-02-2022

Տղամարդը ընկերոջը սպանել է մայոնեզի պատճառով

ԱՄՆ-ի բնակիչը սպանել է ընկերոջը մայոնեզի պատճառով ծագած կոնֆլիկտի ժամանակ։ Այս մասին հայտնում է Mirror-ը։

Լրատվամիջոցները հայտնում են, որ Քրիստոֆեր Էրլբախերը մեքենա վարելիս Այովա նահանգի սրճարաններից մեկի մոտ մի քանի անգամ վրաերթի է ենթարկել իր ընկերոջը՝ Կալեբ Սոլբերգին։ Մինչ այդ ընկերները բարում խաղաղ խմում էին, բայց ամեն ինչ փոխվել է, երբ ամերիկացին հանգուցյալի սննդի մեջ մի քիչ մայոնեզ է ավելացրել։

Սա այնքան դուր չի եկել Սոլբերգին, որ նա կռիվ է սկսել։ Սրան ի պատասխան՝ կատաղած Քրիստոֆերը խոստացել է Կալեբին, որ նա կվառի նրա տունը, իսկ հետո կսպանի նրան, որից հետո նա նստել է մեքենան և վրաերթի ենթարկել ընկերոջը։

Դրանից հետո Քրիստոֆերը փորձել է քշել, բայց չի կարողացել․ բեռնատարը խափանվել է, իսկ ավելի ուշ նրան ոստիկանությունը ձերբակալել է։ Էրլբախերը սպաներին ասել է, որ չի ծրագրել սպանել տղամարդուն, և որ այդ ամենը պատահաբար է տեղի ունեցել։ Բացի այդ, կալանավորի փաստաբանները հայտնել են, որ իրենց պաշտպանյալը գործել է ինքնապաշտպանության նպատակով։

Սակայն դա չի խանգարել Քրիստոֆերին պատժել։ Նա մեղավոր է ճանաչվել առաջին կարգի սպանության մեջ և դատապարտվել ցմահ ազատազրկման։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան