Ավելին 4 տարի առաջ - 13:23 06-06-2022

Ինդիանա նահանգի բնակչուհին մեղադրվում է Apple-ի գաջեթով ընկերոջը հետևելու և նրան սպանելու մեջ

Ինդիանայի բնակչուհուն մեղադրում են այն բանում, որ նա Apple AirTag-ի և GPS-ի միջոցով հետևել է երիտասարդին, և նրան այլ աղջկա հետ տեսնելով՝ մեքենայով հարվածել է նրան, հաղորդում է Fox News հեռուստաալիքը։

Հեռուստաալիքի տվյալներով, 26-ամյա Գեյլին Մորիսը ձերբակալվել է։ Քննության տվյալներով, նա Էնդրյու Սմիթին հետևել է Ինդիանապոլիսում, և երբ նա փաբից դուրս է եկել մեկ այլ աղջկա ուղեկցությամբ՝ փորձել է շշով հարվածել նրան: Սակայն, երիտասարդը կանխել է հարձակման փորձը, իսկ փաբի աշխատակիցները երեքին էլ խնդրել են լքել հաստատությունը:

Դրանից հետո, ըստ ականատեսների, Մորիսն իր մեքենայով հարվածել է Սմիթին։ Միջադեպի ականատեսները հայտնել են նաև, որ նա ցանկացել է վրաերթի ենթարկել նաև կոնֆլիկտի երրորդ մասնակցին, որն այդ պահին փաբում է եղել, սակայն չի հասցրել, քանի որ ժամանել է ոստիկանությունը։

Apple-ի AirTag սարքերը նախատեսված են իրերին հետևելու համար, որոնք օգտատերը վախենում է կորցնել, օրինակ՝ նոութբուք, պլանշետ, բանալիներ կամ դրամապանակ:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան