Ուղիղ եթեր
Ներքին 4 տարի առաջ - 17:05 03-02-2022

Փոխվարչապետն ընդունել է «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի ներկայացուցիչ Թոմաս Շրապելին

Փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը փետրվարի 3-ին ընդունել է Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի «Քաղաքական երկխոսություն Հարավային Կովկաս» տարածաշրջանային ծրագրի ղեկավար Թոմաս Շրապելին։

Այս մասին հայտնում են փոխվարչապետի գրասենյակից։ Նա, անդրադառնալով Հիմնադրամի կողմից տնտեսական, կրթական և քաղաքական ոլորտներում իրականացվող ծրագրերին, ընդգծել է հատկապես հանրային ծառայողների համար տեխնոլոգիական կրթության ծրագրի կարևորությունը։

Հիմնադրամի ներկայացուցիչ Թոմաս Շրապելը շնորհակալություն է հայտնել փոխվարչապետին ընդունելության համար և շեշտել, որ Հայաստանի կառավարության առավելությունը մի շարք այլ երկրների նկատմամբ բաց և թափանցիկ գործելաոճն ու ոլորտային բարեփոխումներին ուղղված ծրագրերի իրականացման առումով ցուցաբերած պատրաստակամությունն է։

Հանդիպման ընթացքում կողմերը նախանշել են նաև համագործակցության ընդլայնման ուղղությունները՝ պետական ծառայողների համար տեխնոլոգիական նոր կրթական ծրագրերի իրականացման, տեխնոլոգիապես զարգացած երկրներ ուսուցողական այցերի կազմակերպման, ինչպես նաև մի շարք ոլորտների՝ իրավաբանների, բժիշկների, ճարտարագետների և այլ մասնագետների համար տեխնոլոգիական կրթության ծրագրեր նախատեսելու վերաբերյալ։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
23:43 «Առավոտը» հրապարակել է Կոռնիձորի վարչական ղեկավար Սուրեն Ամարյանի հետ զրույցի ձայնագրությունը
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
23:55 Զելենսկին աջակցել է եռակողմ բանակցությունների վերաբերյալ ԱՄՆ-ի առաջարկին
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է