Ներքին 3 տարի առաջ - 20:38 08-07-2023

Սյունիքի փոխմարզպետը հանդիպել է «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի ներկայացուցիչների հետ

Հուլիսի 8-ին Սյունիքի մարզպետի տեղակալ Հայկ Հարությունյանն ու խորհրդական Նվարդ Հարությունյանը հանդիպել են «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի տարածաշրջանային ծրագրի ղեկավար Շտեֆան Մալերիուսին, ղեկավարի տեղակալ Մաթիաս Հեսփեին և ԿԱՀ-ի հայաստանյան գրասենյակի ծրագրերի ղեկավար Լիանա Մարուքյանին։ Այս մասին հայտնել է Սյունիքի մարզպետի աշխատակազմի մամուլի ծառայությունը։

«Հյուրերը ներկայացրել են այս պահին հիմնադրամի կողմից Սյունիքում իրականացվող ծրագիրը, որն ուղղված է կանանց հզորացմանը, քննարկել մարզային իշխանության հետ համագործակցության հարցեր։

Հայկ Հարությունյանը պատասխանել է նաև հիմնադրամի ներկայացուցիչներին հետաքրքրող հարցերին, որոնք վերաբերել են անվտանգությանը, միջազգային կառույցների հետ աշխատանքին, տեղական արտադրանքի արտահանմանը, ինչպես նաև ներկայացրել Սյունիքում զարգացում պահանջող ոլորտների առումով մարզային իշխանության սահմանած առաջնահերթությունները»,- ասսված է հաղորդագրության մեջ։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան