Երգիչ Արամ Ասատրյանի կյանքի մասին պատմող գեղարվեստական ֆիլմի նկարահանումները մոտենում են ավարտին։
«Կինոդարանի» արտադրության ֆիլմը Հայաստանի կինոթատրոններում կցուցադրվի 2027 թվականի փետրվարի 4-ից։
Գլխավոր դերում հանդես է գալիս Միսակ Ոսկանյանը, որը հանդիսատեսին կներկայացնի Արամ Ասատրյանին ոչ միայն բեմում, այլև անձնական կյանքում՝ ընտանիքի, դժվարությունների և ճակատագրական որոշումների միջով։
Ֆիլմի հիմքում երգչի կյանքի քիչ հայտնի դրվագներն են, 1990-ականների Հայաստանի իրականությունը և հայրենիքից հեռանալու դժվարին որոշումը։ Պատմությունը ներկայացնում է նաև այն գինը, որը նա ստիպված է եղել վճարել ընտանիքի ապագան ապահովելու համար։
Ֆիլմի պրոդյուսերն է Ռաֆայել Թադևոսյանը, ռեժիսորը՝ Արամ Շահբազյանը։ Ֆիլմի պրեմիերաներ նախատեսվում են նաև Ռուսաստանում և ԱՄՆ-ում։