Մշակույթ 1 տարի առաջ - 21:49 04-09-2025

«Ես վրեժխնդիր կլինեմ սիրո միջոցով - Ս. Փարաջանով» ֆիլմը կցուցադրվի ԱՄՆ-ում

Սերգեյ Փարաջանովի ծննդյան 100-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումների շրջանակում ստեղծված «Ես վրեժխնդիր կլինեմ սիրո միջոցով - Ս. Փարաջանով» ֆիլմն առաջին անգամ փառատոնային ձևաչափով կցուցադրվի նաև ԱՄՆ-ում։

ԿԳՄՍ նախարարությունից հայտնում են, որ հայ-ֆրանսիական համատեղ արտադրությամբ նկարահանված «Բումերանգ Մեդիա.ամ» ընկերության ֆիլմի ամերիկյան պրեմիերան տեղի կունենա սեպտեմբերի 14-ին Նյու Ջերսիի միջազգային կինոփառատոնի ընթացքում, որից հետո՝ սեպտեմբերի 20–ին, կցուցադրվի Սիեթլի կինոփառատոնում՝ հատուկ ծրագրով։

Ֆիլմի համաշխարհային պրեմիերան տեղի է ունեցել Վենետիկի 81-րդ կինոփառատոնի շրջանակում, այնուհետև ցուցադրվել է Բելգիայի Գենտի, Արգենտինայի Մար դել Պլատայի և այլ հեղինակավոր կինոփառատոներում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան