Արտաքին 4 տարի առաջ - 13:20 03-02-2022

Բայդենը «նախազգուշացրել է» Պուտինին Եվրոպայում ամերիկյան զորքեր տեղակայելու մասին. CNN

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ Եվրոպա զորք ուղարկելը լիովին համապատասխանում է այն ամենին, ինչ նա նախկինում ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին, Twitter-ում գրել է CNN-ի լրագրող Քեյթլան Քոլինզը։

«Բայդենն ինձ ասաց, որ զորքեր տեղակայելու իր որոշումը «միանգամայն համապատասխանում է» նրան, ինչ նա ասել է Պուտինին հենց սկզբից»,- գրել է նա։

Նախագահը նաև ընդգծել է, որ «քանի դեռ նա (Պուտինը) գործում է ագրեսիվ», ԱՄՆ-ն ամեն ինչ կանի Արևելյան Եվրոպայում ՆԱՏՕ-ի իր գործընկերներին համոզելու համար, որ Հյուսիսատլանտյան պայմանագրի հավաքական անվտանգության մասին 5-րդ հոդվածը նրանց սուրբ պարտականությունն է, լրագրողը մեջբերել է ԱՄՆ առաջնորդի խոսքերը։

Հունվարի 29-ին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարեց, որ ամերիկյան զորքերը շուտով կտեղակայվեն Արևելյան Եվրոպայում և ՆԱՏՕ-ի անդամ երկրներում։

CNN-ի փոխանցմամբ, Բայդենը պաշտոնապես հավանություն է տվել Արևելյան Եվրոպայում ԱՄՆ-ի լրացուցիչ զորքերի տեղակայմանը։ ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է, որ ԱՄՆ զինված ուժերի տեղափոխումը Եվրոպա միայն կավելացնի ռազմական լարվածությունը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում