Արտաքին 4 տարի առաջ - 17:56 12-12-2021

Չենք պլանավորում․ Բայդենը Ուկրաինա զորքեր ուղարկելու մասին

ԱՄՆ-ն մտադիր չէ իր զինուժը ուղարկել Ուկրաինա՝ ռուսական ներխուժման դեպքում։ Այս մասին շաբաթ օրը՝ դեկտեմբերի 11-ին, ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ամերիկացի առաջնորդ Ջո Բայդենը։

Այսպիսով, լրագրողներից մեկի այն հարցին, թե ինչու է Վաշինգտոնը հրաժարվել բանակի մի մասը տեղակայել Ուկրաինայում, Սպիտակ տան ղեկավարը պատասխանել է. «Այդ հնարավորությունը երբեք չի դիտարկվել»։

Միևնույն ժամանակ, Բայդենը պարզաբանել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ առցանց գագաթնաժողովի ժամանակ նա զգուշացրել է Կրեմլի ղեկավարին, որ էսկալացիայի դեպքում ամերիկյան զորքերը կուղարկվեն B9-ի երկրներ, որոնք գտնվում են արևելքում։ ՆԱՏՕ-ի այդ երկրներն են Բուլղարիան, Հունգարիան, Լատվիան, Լիտվան, Լեհաստանը, Ռումինիան, Սլովակիան, Չեխիան և Էստոնիան:

«Մենք ստիպված կլինենք ավելի շատ ամերիկյան և ՆԱՏՕ-ի զորքեր ուղարկել արևելյան թեւ, B9՝ ՆԱՏՕ-ի բոլոր այն երկրները, որոնց համար մենք սուրբ պարտավորություն ունենք պաշտպանել նրանց Ռուսաստանի ցանկացած հարձակումից», - ասել է ամերիկացի առաջնորդը:

ԱՄՆ նախագահի խոսքով՝ Պուտինը գիտակցել է հնարավոր հետեւանքների լրջությունը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ասել էր, որ Բայդենն իրեն վստահեցրել է, որ Ռուսաստանը չի շարունակի էսկալացիան։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով