Ավելին 4 տարի առաջ - 20:58 02-02-2022

Տղամարդը միզուկը լցրել է մոնտաժային փրփուրով՝ էրեկցիան խթանելու համար

Ուրոլոգները մի հազվագյուտ դեպքի մասին են պատմել, որի հետ ստիպված են եղել բախվել. Նրանց մոտ մի հիվանդ է եկել, ում միզուկը լցված է եղել շինարարական փրփուրով։ Այն հայտնվել է այնտեղ հիվանդի՝ էրեկցիան բարելավելու փորձերի ժամանակ: Սակայն այժմ վիրահատությունից հետո տղամարդը վերջնականապես կորցրել է սեռական կյանքով ապրելու ունակությունը։

Ինչպես հաղորդվում է Urology Case Reports ամսագրում հրապարակված հոդվածում, 45-ամյա հիվանդը ընդունվել է ԱՄՆ Փենսիլվանիա նահանգի բժշկական կենտրոն։ Նա գանգատվել է միզելու դժվարությունից և մեզի մեջ արյունից: Ավելի ուշ պարզվել է, որ տղամարդու միզածորանում պոլիուրեթանային փրփուրի խցանումներ կան։

Պարզվել է, որ հիվանդը տառապել է էրեկտիլ դիսֆունկցիայից և փորձել է շտկել իրավիճակը՝ միզուկի մեջ տարբեր առարկաներ մտցնելով։ Վերջին անգամ նա զվարճացել է ընկերուհու հետ, և աղջիկը նրա միզուկի մեջ պոլիուրեթանային փրփուրով բալոնի խողովակն է մտցրել։ Պատահաբար աղջիկը սեղմել է բալոնը և փրփուրը լցվել է միզուկի մեջ։

Ուրոլոգները զգուշացրել են, որ էրեկցիան պահպանելու համար միզածորանի մեջ օտար առարկաներ մտցնելը կարող է վտանգավոր լինել ինչպես տղամարդկանց, այնպես էլ նրանց համար, ում հետ նրանք սեքսով են զբաղվում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան