Ներքին 1 տարի առաջ - 18:45 16-06-2025

Ամերիաբանկը միանում է HIF Yerevan 2025-ին՝ խթանելու հյուրընկալության ոլորտում ներդրումները Հայաստանում

Հունիսի 18-ին Երևանում կկայանա HIF Yerevan 2025-ը, որը հյուրընկալության ոլորտի միտումների քննարկման և ներդրումային համագործակցության միջազգային առաջատար ​​հարթակ է:

Ամերիաբանկը՝ որպես Հայաստանի առաջատար ֆինանսական և տեխնոլոգիական հաստատություն, ինչպես նաև տնտեսության խոշորագույն վարկատու, միացել է ֆորումին որպես գլխավոր գործընկեր՝ Cushman & Wakefield, Myler Mountain Resort և TK Elevator ընկերությունների հետ համատեղ։

Stone Development ընկերության նախաձեռնությամբ կազմակերպվող HIF Yerevan 2025-ը նպատակ ունի խթանել ներդրումները, զարգացնել ռազմավարական գործընկերությունները և նպաստել կայուն զարգացմանը՝ դիրքավորելով Հայաստանը որպես մրցունակ և գրավիչ ուղղություն ինչպես տարածաշրջանային, այնպես էլ համաշխարհային հյուրընկալության ոլորտում։

Միջոցառման բանախոսների թվում են ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը, Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Ֆրանսուազ Ժակոբը, JTA International Investment-ի գործադիր տնօրեն Ամիր Ալի Սալեմի Զադեն ու Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (OECD) զբոսաշրջության Կոմիտեի նախագահ Սերժիո Գերեյրոն և մի շարք այլ պատվավոր հյուրեր։

Միջոցառմանը ներկա են լինելու միջազգային ճանաչում ունեցող հյուրանոցային բրենդներ (Accor, Hilton, Hyatt, IHG, Marriott, Radisson, Wyndham), ներդրումային ֆոնդեր, զարգացման բանկեր, ինչպես նաև հյուրընկալության ոլորտի այլ կարևոր դերակատարներ։ Ֆորումի օրակարգին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով:

Մասնակցությունը անվճար է՝ նախնական գրանցմամբ, որը հնարավոր է իրականացնել հետևյալ հղումով՝ https://www.hospitality-forum.com/application-form։

Ֆորումի աշխատանքային լեզուն անգլերենն է, կապահովվի համաժամանակյա թարգմանություն հայերենով և ռուսերենով:

Ամերիաբանկի մասին

Ամերիաբանկը առաջատար ֆինանսական հաստատություն է, ՀՀ տնտեսության նշանակալի դերակատարներից մեկը, որի ակտիվները կազմում են շուրջ 1.9 տրիլիոն ՀՀ դրամ: Բանկն առաջնորդվում է հաճախորդամետ քաղաքականությամբ՝ թվային ժամանակակից միջավայրում սպասարկման բարձր որակ և բանկային փորձառություն ապահովելու նպատակով։ Ամերիաբանկը որդեգրել է բիզնեսի պատասխանատու վարման քաղաքականությունը` նպաստելով Հայաստանի անցմանը դեպի կայուն ապագա:

Ավելի մանրամասն տեղեկատվությունը ներկայացված է այստեղ. www.ameriabank.am

Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»