Արտաքին 4 տարի առաջ - 16:44 02-02-2022

Աշխարհում COVID-ից մահվան դեպքերի թիվն աճել է 9%-ով

Հունվարի 24-ից հունվարի 30-ն ընկած շաբաթվա ընթացքում աշխարհում կորոնավիրուսով վարակվել է 22.239.622 մարդ, վարակի բարդություններից մահացել է մոլորակի 59.195 բնակիչ։ Փետրվարի 1-ին այսպիսի տվյալներ է հրապարակել Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ):

Ինչպես նշվում է, նախորդ շաբաթվա համեմատ վարակվածության ցուցանիշը գրեթե չի փոխվել, մինչդեռ մահացությունն աճել է 9%-ով։

Այսպես. COVID-ով վարակման նոր դեպքերի թիվն աճել է Արևմտյան Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում (37%), Արևելյան Միջերկրականում (24%) և Եվրոպայում (7%): Միաժամանակ Ամերիկայում, Հարավարևելյան Ասիայում և Աֆրիկայում հիվանդացությունը նվազել է համապատասխանաբար 20%-ով, 8%-ով և 4%-ով: Միևնույն ժամանակ, աշխարհում կորոնավիրուսի բոլոր նոր դեպքերի կեսից ավելին (51 տոկոսը կամ 11 միլիոնը) գրանցվել է Եվրոպայում։

COVID-ի զոհերի թիվն ամենաշատն աճել է Հարավարևելյան Ասիայում (+41%) և Արևելյան Միջերկրականում (+32%), մինչդեռ Աֆրիկայում և Եվրոպայում նրանց թիվը նվազել է (-7% և -2% համապատասխանաբար)։

ԱՀԿ-ի վերջին տվյալներով՝ աշխարհում գրանցված է 376,5 մլն կորոնավիրուսով վարակված և 5,7 մլն մահացած՝ հիվանդության բարդություններից։ Միևնույն ժամանակ, վերջին մեկ օրվա ընթացքում ստացվել են հաղորդագրություններ վարակման 1,9 մլն դեպքերի և 6331 մահացու ելքերի մասին։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան