Ավելին 4 տարի առաջ - 10:44 09-06-2022

Չինաստանում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է ԿԺԴՀ-ից փչող քամու պատճառով. Bloomberg

Չինաստանի Դանդուն քաղաքի իշխանությունները բնակիչներին խնդրել են փակել պատուհանները՝ կորոնավիրուսով վարակվելուց խուսափելու համար, հաղորդում է Bloomberg-ը։

Քաղաքի իշխանությունները չեն կարողանում պարզել, թե նախազգուշական բոլոր միջոցների պահպանման պայմաններում ինչու է 2.19 միլիոն բնակչություն ունեցող Դանդուն քաղաքում վարակվածների թիվն ամեն օր ավելանում:

Քաղաքի Հիվանդությունների վերահսկման կենտրոնից պնդում են, որ անցած շաբաթվա ընթացքում վարակվածների մեծամասնությունը նախքան ախտորոշումը չի լքել բնակության վայրը առնվազն չորս օր:

Գործակալությունը նշում է, որ բուժաշխատողները չեն կարողացել բացահայտել կորոնավիրուսի փոխանցման շղթան և եզրակացրել են, որ COVID-19-ի հետ կապված իրավիճակի սրման աղբյուրն այս անգամ Հյուսիսային Կորեայից փչող քամին է։

Իշխանությունները Հյուսիսային Կորեայի և Չինաստանի միջև հոսող Յալու գետի մոտ բնակվողներին հորդորել են հարավից փչող քամու դեպքում փակ պահել պատուհանները։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան