Արտաքին 4 տարի առաջ - 13:21 02-02-2022

Բաքուն հստակեցնում է Երևանի հետ խաղաղության համաձայնագրի պայմանները

«Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրման շուրջ բանակցությունները պետք է ընթանան միջազգային իրավունքին համապատասխան», - հայտարարել է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության հարցերի բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևը:

«Այդ համաձայնագիրը պետք է հիմնված լինի միջազգային իրավունքի հիմնարար նորմերի և սկզբունքների վրա, մասնավորապես` երկրների տարածքային ամբողջականության և ինքնիշխանության սկզբունքների»,- ելույթ ունենալով «ԱՄՆ-ի և Կասպիցի տարածաշրջանի միջև դիվանագիտական հարաբերությունների 30-ամյակը» վեբինարում՝ ասել է ադրբեջանցի պաշտոնյան։

Հաջիևի խոսքով՝ տարածաշրջանը բրենդինգի նոր ռազմավարության կարիք ունի, և Բաքուն պատրաստ է դերակատարում ունենալ Հարավային Կովկասի ինտեգրված տարածաշրջանի կառուցման գործում․ - «Ադրբեջանը գործընկերների և հարևան երկրների հետ աշխատում է Հարավային Կովկասը հակամարտություններից և պատերազմներից զերծ տարածաշրջանի վերածելու ուղղությամբ և ձգտում է ապահովել, որ Հարավային Կովկասը կողմնորոշվի դեպի ինտեգրում, տարածաշրջանային համագործակցություն՝ հիմնված փոխշահավետ հարաբերությունների վրա»։

Թե ինչ քայլեր է Բաքուն ձեռնարկում այդ ուղղությամբ, Ադրբեջանի նախագահի խորհրդականը չի մանրամասնել, փոխարենը նշել է , որ տարածաշրջանում բացվող նոր տրանսպորտային միջանցքները, «մասնավորապես՝ Զանգեզուրի միջանցքը, կարող են Հայաստանը դուրս բերել շրջափակումից և դարձնել զարգացած ցամաքային կապեր ունեցող երկիր»։ Ընդ որում, ըստ ադրբեջանցի պաշտոնյայի, «Զանգեզուրի միջանցքը չի բացառում այլ պոտենցիալ երթուղիները, որոնք Բաքուն ստեղծել է տարածաշրջանում հարևան Թբիլիսիի հետ»։ «Հայաստանը կարող է շահել վրաց-ադրբեջանական փոխշահավետ համագործակցությունից, որն օրինակելի է և հիմնված է փոխադարձ հարգանքի վրա», - հայտարարել է Հիքմեթ Հաջիևը։

Ադրբեջանի հետ միասին Թուրքիան ևս ջանքեր է գործադրում Կովկասում խաղաղություն և կայունություն ապահովելու համար։ Այս մասին Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարն է նախօրեին հայտարարել ադրբեջանցի պաշտոնակցի հետ Անկարայում կայացած հանդիպումից հետո։

«Ադրբեջանն ու Թուրքիան՝ «երկու պետություն՝ մեկ ազգ», գործադրում են բոլոր ջանքերը Կովկասում խաղաղություն և կայունություն ապահովելու համար», - հայտարարել է Աքարը և կրկնել՝ Էրդողանն ու Ալիևը խաղաղության ձեռք են մեկնել Հայաստանին և սպասում են պատասխանի։ «Մեր ջանքերն ուղղված են ոչ միայն Ադրբեջանի և Հայաստանի, Թուրքիայի և Հայաստանի միջև, այլ նաև ամբողջ Կովկասում խաղաղության հաստատմանը», - ասել է թուրք բարձրաստիճան պաշտոնյան։

Տեղեկացնելով, որ ադրբեջանցի պաշտոնակցի հետ քննարկել են երկու երկրների զինված ուժերի զարգացմանն ու պաշտպանությանը վերաբերող հարցեր, Թուրքիայի ռազմական գերատեսչության ղեկավարը հավաստիացրել է, թե Ադրբեջանի և Թուրքիայի զինված ուժերի հզորացմանն ուղղված միջոցառումները վտանգ չեն ներկայացնում այլ երկրների համար։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան