Արտաքին 4 տարի առաջ - 10:36 02-02-2022

ԱՄՆ-ն պատրաստ է Ռուսաստանի հետ քննարկել ՆԱՏՕ-ի ՀՕՊ օբյեկտներում տեսչական ստուգում անցկացնելու հնարավորությունը․ Bloomberg

Վաշինգտոնը Մոսկվային տեղեկացրել է, որ պատրաստ է քննարկելու Tomahawk թևավոր հրթիռների առկայության հետ կապված Ռուսաստանի կողմից Լեհաստանում և Ռումինիայում ՆԱՏՕ-ի բազաներում տեսչական ստուգում անցկացնելու հնարավորությունը, գրում է Bloomberg-ը։

«ԱՄՆ-ը Կրեմլին ասել է, որ պատրաստ է Ռուսաստանին հնարավորություն տալ ստուգելու, որ Tomahawk թևավոր հրթիռներ տեղակայված չեն Ռումինիայում և Լեհաստանում ՆԱՏՕ-ի բազաներում, պայմանով, որ Ռուսաստանը նմանատիպ տեղեկատվություն տրամադրի Ռուսաստանում որոշ բազաների վերաբերյալ»,- գրում է Bloomberg-ը՝ չբացահայտելով իր աղբյուրները։

Հոդվածում ասվում է, որ Վաշինգտոնի առաջարկը նպատակ ունի մեղմել Մոսկվայի մտավախությունները, որ հրթիռները կարող են օգտագործվել Ռուսաստանի դեմ:

Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ասել էր, որ Mk 41 հրթիռները, որոնք տեղակայված են Ռումինիայում և նախատեսվում է տեղակայել նաև Լեհաստանում, հարմարեցված են Tomahawk հարվածային համակարգերի օգտագործմանը։ Նրա խոսքով, դա «լուրջ մարտահրավեր» է ստեղծում Ռուսաստանի անվտանգության համար։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում