Արտաքին 3 տարի առաջ - 17:00 24-01-2023

Իրանը և Սիրիան քննարկում են համատեղ զորավարժանքներ անցկացնելու հնարավորությունը

Իրանի Իսլամական Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Մոհամմադ Բաղերին հանդիպում է ունեցել Սիրիայի Արաբական Հանրապետության պաշտպանության նախարար Ալի Մահմուդ Աբասի հետ։ Ինչպես փոխանցում է իրանական IRNA լրատվական գործակալությունը, հանդիպման ընթացքում պաշտոնյաները քննարկել են երկու երկրների միջև համատեղ զորավարժությունների անցկացման հնարավորությունը։

Հաղորդվում է, որ Բաղերին և Աբասն այսօր Թեհրանում քննարկել են նաև երկկողմ հարաբերությունները և համատեղ համագործակցության զարգացումը՝ երկու բարեկամ երկրների և նրանց ժողովուրդների շահերն ապահովելու համար։

Հանդիպման ընթացքում Բաղերին կարևորել է Իրանի և Սիրիայի հարաբերությունների խորությունը՝ նշելով, որ Սիրիան իր անսասան ղեկավարությամբ, բնակչությամբ և բանակով կանխել է դավադրությունները, հաղթել ահաբեկչությանը և պաշտպանել իր անկախությունն ու ազգային ինքնիշխանությունը։

Բաղերին կարևոր է համարել նաև Աբբասի այցը Թեհրան՝ երկու երկրների միջև համակարգման և խորհրդակցությունների բարելավման համար։ Նա միևնույն ժամանակ բարձր է գնահատել Իրանի շարունակական աջակցությունը Սիրիային տարբեր ոլորտներում։

Սիրիայի պաշտպանության նախարարության ղեկավարն իր հերթին շեշտել է, որ երկու երկրների սերտ համագործակցությունը արդյունավետ արդյունքներ է տվել ահաբեկչության ագրեսիվ ծրագրերի տապալման հարցում։ Նրա խոսքով՝ ահաբեկչության դեմ հաղթանակը համատեղ հաղթանակ է, քանի որ սիրիական և իրանական արյունը խառնվել է սիրիական հողի վրա։

Աբասը շնորհակալություն է հայտնել Իրանի Իսլամական Հանրապետությանը՝ ահաբեկչության դեմ պատերազմում Սիրիային աջակցելու համար։ Նա նաև ընդգծել է շարունակական համագործակցության, խորհրդակցությունների և համակարգման կարևորությունը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում