Արտաքին 4 տարի առաջ - 16:03 31-01-2022

Ադրբեջանի նավթային հիմնադրամը Թուրքիայի ԿԲ-ում ներդրել է 1 մլրդ եվրոյի ավանդ

Ադրբեջանի պետական նավթային հիմնադրամը 2022-ի հունվարին փուլ առ փուլ Թուրքիայի Կենտրոնական բանկում 1 մլրդ եվրո ընդհանուր ծավալով ավանդ է ներդրել: Ինչպես հաղորդում է ermenihaber-ը, վերջին փոխանցումն իրականացվել է հունվարի 27-ին: Նշվում է, որ ավանդի վերադարձի ժամկետը սահմանվել է 6 ամիս։

Հիշեցնենք, որ օրեր առաջ հայտարարվել էր Թուրքիայի՝ Ադրբեջանի հետ կնքելիք 1 մլրդ եվրոյի (1.14 մլրդ դոլար) արժույթի փոխանակման՝ սվոփ համաձայնագրի մասին:

Արժութային պահուստները բալանսավորելու նպատակով Թուրքիայի Կենտրոնական բանկը վերջերս նման համաձայնագրեր է կնքել այլ երկրների Կենտրոնական բանկերի հետ (28 մլրդ դոլար): Նշենք, որ Թուրքիայի Կենտրոնական բանկի միջազգային պահուստներն անցյալ ամիս 55 մլրդ դոլարով նվազել են, ինչը 2002 թվականից ի վեր ամենացածր ցուցանիշն է։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան