Արտաքին 4 տարի առաջ - 18:50 12-07-2022

Պատերազմի սկզբից ի վեր ԵՄ-ն սառեցրել է 14 մլրդ եվրոյի ռուսական ակտիվներ

2022 թվականի փետրվարի 24-ից Եվրամիությունը սառեցրել է Ուկրաինայում պատերազմի պատճառով պատժամիջոցների տակ հայտնված ռուս միլիարդատերերի, ֆիզիկական և իրավաբանական անձանց ակտիվները՝ 13,8 միլիարդ եվրոյի չափով։ Այս մասին Պրահայում լրագրողներին ասել է արդարադատության հարցերով եվրահանձնակատար Դիդյե Ռեյնդերսը ԵՄ արդարադատության նախարարների հանդիպումից առաջ, փոխանցում է Reuters-ը։

Սառեցված ակտիվների մեծ մասը՝ ավելի քան 12 միլիարդ եվրո, բաժին է ընկել ԵՄ հինգ երկրներին, որոնց անունները Ռեյնդերսը չի հրապարակել։ Նա միության մնացած երկրներին կոչ է արել ակտիվացնել ռուսական ակտիվները սառեցնելու իրենց ջանքերը։

Հունիսի կեսերին Գերմանիայի ֆինանսների նախարար Քրիստիան Լինդները երկրում սառեցված ռուսական ակտիվների արժեքը գնահատել է 4,48 միլիարդ եվրո, նշում է NDTV-ն։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»