Ուղիղ եթեր
Արտաքին 4 տարի առաջ - 12:51 29-01-2022

Սիրահարներին երազանքի աշխատանք են առաջարկել մեկուսի կղզում

Շոտլանդիայում սիրահար զույգին երազանքի աշխատանք են առաջարկում. նրանք պետք է ապրեն մեկուսի Ռոն կղզում, որն ընդամենը երկու բնակիչ ունի։ Հենց նրանք են հրավիրում «հարևաններին»՝ բնակչության թիվը կրկնապատկելու նպատակով։ Կղզում աշխատող ձեռքերի պակաս կա, գրում է The Mirror-ը։

Պարտականությունների բավականին լայն շրջանակ է սահմանվել։ Դրանց թվում են ճանապարհների, էլեկտրաէներգիայի ինքնավար աղբյուրների, տրանսպորտային միջոցների և լվացքատների սպասարկումը: Նոր աշխատակիցները պետք է պատրաստ լինեն եղնիկի որսի մասնակցելու, նաև պետք է սպասարկեն զբոսաշրջիկներին։ Որպես բնակարան է տրամադրվելու ծովային նավահանգիստ նայող չորս քարե քոթեջներից մեկը։

Ռոն կղզին գտնվում է երկրի հյուսիսում։ Մինչև մոտակա ափ հեռավորությունը 18 կմ է։

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
18:59 Հայ բռնցքամարտիկը Թուրքիայում ջախջախել է թուրք մրցակցին
19:42 Բլոգեր Քրիստինան հայտնել է՝ պատրաստվում է հարսանիքի
18:28 Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել. Հետք
22:23 Գերակա շահ՝ փոքր կենտրոնում. շատերը ստիպված են լինելու իրենց գույքը հարկադրաբար վաճառել պետությանը
19:30 Արցախցիներին COP17-ում մերժել են տաղավար տրամադրել. Արտակ Բեգլարյան