Մամուլ 4 տարի առաջ - 10:40 29-01-2022

Ոչինչ չի փոխվել, Հայկ Մամիջանյանին հանգիստ թողեք․ Հրապարակ

«Հրապարակ» օրաթերթը գրում է․

«Տարիներ շարունակ մենք՝ իշխանություններին ընդդիմադիր հայացքներ ունեցողներս, ապշում էինք, թե ինչ անտարբերությամբ են միջազգային կառույցները հետեւում, թե Հայաստանում ինչպես են կեղծվում ընտրությունները, ոտնահարվում մարդու իրավունքները, ցրում միտինգները, բերման ենթարկում մարդկանց։ Ընտրություններից հետո վրդովվում էինք «ընտրություններն ընդհանուր առմամբ համապատասխանում են միջազգային չափանիշներին, դրանք մի քայլ առաջ էին» կեղծ ձեւակերպումներից։ Ընտրություններն ամփոփող եվրոպական դիտորդների ասուլիսներում անգամ միջադեպեր էին գրանցվում՝ քաղհասարակության ներկայացուցիչներն ակցիաներ էին անում։ Իսկ ընդդիմության ներկայացուցիչները յուրաքանչյուր եվրոպական կոնֆերանս ու նիստ օգտագործում էին ՀՀ իշխանությունների դիմակը պատռելու եւ իրականությունը միջազգային հանրությանը ներկայացնելու համար։

Հիմա հարց է ծագում՝ ինչո՞ւ պետք է այսօրվա ընդդիմությունը հրաժարվի նման գործելաոճից եւ եվրոպաներում սազը ձեռքը վերցնի ու ամեն օր մարդու իրավունքները ոտնահարող, երկիրն աղետի հասցրած, օրենքներն իր քիմքին համապատասխանեցնող իշխանություններին գովերգի կամ նրանց օգտին հրապարակվող կեղծ զեկույցներին կողմ քվեարկի։ Ի վերջո՝ ի՞նչ է փոխվել։ Մոռացե՞լ եք՝ ինչպես էր նախկին ընդդիմությունը ԵԽ բարձր ամբիոնից խոսում Սերժ Սարգսյանի՝ կազինոներում վատնած փողերի մասին՝ որեւէ ապացույց չունենալով։ Կամ՝ ելույթ ունենալու բոլոր հնարավորություններն օգտագործում, որպեսզի ներկայացնի, թե ինչ բռնապետություն է տիրում Հայաստանում, եւ ինչքան վատն են ՀՀ իշխանությունները։ Այնպես որ, ԵԽ զեկույցին դեմ քվեարկած Հայկ Մամիջանյանին հանգիստ թողեք։ Ընդդիմության գործը բոլոր հնարավոր վայրերում եւ առիթներով իշխանությունների դիմակը պատռելն է»։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում