Ներքին 4 տարի առաջ - 22:21 27-01-2022

Անահիտ Ավանեսյանն ընդունել է Հայաստանում ԱՀԿ նորանշանակ հատուկ ներկայացուցչին

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ընդունել է Հայաստանում Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) նորանշանակ հատուկ ներկայացուցիչ Ջիհանե Թաուիլահին: Վերջինս իր նոր պաշտոնավարման կապակցությամբ հավատարմագրերն է հանձնել առողջապահության նախարարին:

Շնորհավորելով հյուրին պաշտոնում նշանակվելու առթիվ` Անահիտ Ավանեսյանն ընդգծել է առողջապահության նախարարության և ԱՀԿ-ի արդյունավետ համագործակցությունը, հատկապես COVID-19-ի դեմ պայքարում, արտակարգ իրավիճակների, ինչպես նաև պատերազմական և հետպատերազմական շրջանում:

«COVID-19-ի հետ կապված ստեղծվել է այնպիսի իրադրություն, որ առողջապահությունը մեր երկրում դարձել է առաջնահերթություն: Նոր` «Օմիկրոն» տեսակով պայմանավորված` պետք է անենք հնարավոր առավելագույնը կորոնավիրուսային համավարակի դեմ պայքարի շրջանակում նվազագույն ցուցանիշներ ունենալու համար»,- նշել է առողջապահության նախարարը:

«Այս ամենում լուսավոր կետը, թերևս, քաղած դասերն են»,- արձագանքել է Ջիհանե Թաուիլահը:

Առաքելության ղեկավարը ԱՀԿ-ի անունից իր երախտագիտություն է հայտնել նախարարությանը` տեղական և միջազգային գործընկերների հետ համագործակցության ուղղությամբ տարվող աշխատանքների համար` վստահեցնելով, որ Հայաստանը կշարունակի աջակցություն ստանալ:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Եվրամիության կողմից ֆինանսավորվող ծրագրերից մեկին` «Ավելի ուժեղ միասին․ միջսահմանային արտակարգ իրավիճակների հակազդման համատեղ գործողություն Հայաստանի և Վրաստանի միջև», որի հիմնական նպատակն է նպաստել տարածաշրջանային համագործակցության մեխանիզմների ներդրմանը` հատուկ ուշադրություն դարձնելով կարողությունների ընդլայնմանն ու երկու երկրների առողջապահության բնագավառում արտակարգ իրավիճակների կառավարման համակարգերի ստեղծմանը` բարելավելով Հայաստանի և Վրաստանի առողջապահության համակարգերում միջսահմանային համագործակցությունը և անհետաձգելի բժշկական օգնության հասանելիության մակարդակը: Ծրագրով նախատեսված է Հայաստանում ստեղծել Արագ արձագանքման բժշկական թիմ, որը կհավաստագրվի ԱՀԿ-ի կողմից:

«ԱՀԿ հայաստանյան գրասենյակը և ԱՀԿ եվրոպական տարածաշրջանային գրասենյակը լիովին հավատարիմ են երկրում ԱՀԿ հիմնական գործընկեր առողջապահության նախարարության հետ արդյունավետ համագործակցության հանձնառությանը»,- նշել է Ջիհանե Թաուիլահը:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան