Ներքին 4 տարի առաջ - 18:01 21-12-2021

Անահիտ Ավանեսյանն ընդունել է ՌԴ մի շարք ընկերությունների ղեկավարների

Հայ-ռուսական փոխգործակցության շրջանակներում առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ընդունել է ռուսաստանյան մի շարք օժանդակ տեխնոլոգիաների արտադրությամբ զբաղվող ընկերությունների ղեկավարների և ներկայացուցիչների: Հանդիպմանը մասնակցել է նաև Հայաստանում Ռուսաստանի Դաշնության առևտրային ներկայացուցիչ Աննա Դոնչենկոն, տեղեկացնում է նախարարության մամուլի ծառայությունը:

Հյուրերը ներկայացրել են տեխնոլոգիաների արտադրությամբ զբաղվող իրենց ընկերությունների աշխատանքը, մասնավորապես` տարբեր երկրներում գրանցած օրթեզավորման և պրոթեզավորման ծառայությունների հաջողությունները, անդրադարձել առողջապահական ոլորտում հեռանկարային ուղղություններով փոխգործակցության զարգացման առաջարկներին:

«Սերտ համագործակցությունը հնարավորություն կտա խորացնելու հայ-ռուսական երկկողմ հարաբերությունները նոր տեխնոլոգիաների և նոր գաղափարների շուրջ, որոնք նախադրյալներ կստեղծեն առաջիկայում առողջապահական համակարգում լուրջ հաջողությունների հասնելու համար»,- նշել է Անահիտ Ավանեսյանը:

Երկկողմ պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում ավելի մանրամասն քննարկել նոր տեխնոլոգիաների կիրառմամբ փոխշահավետ ծրագրերի իրականացման ուղղությամբ համագործակցության շրջանակը, այդ թվում` փոխայցերի կազմակերպմամբ, որը կխթանի առողջապահական համակարգի գործունեության բարելավմանն ու արդյունավետության բարձրացմանը:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան