Ներքին 1 տարի առաջ - 18:07 18-09-2025

Անահիտ Ավանեսյանն ընդունել է Եվրամիության պատվիրակության ղեկավարին

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ընդունել է Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան Վասիլիս Մարագոսին:

Ողջունելով հյուրերին` Անահիտ Ավանեսյանը նշել է, որ տարբեր ուղղություններով համատեղ ծրագրեր են իրականացվում, ինչը կնպաստի առողջապահության համակարգի կարողությունների բարձրացմանը, ընթացակարգերի և մեթոդաբանությունների մշակմանը, թվային առողջապահական համակարգի զարգացմանը և այլն:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են առողջապահության ոլորտում իրականացվող բարեփոխումները` մասնավորապես շեշտադրելով Համընդհանուր առողջապահական ապահովագրության ներդրման կարևորությունը, ինչը կնպաստի քաղաքացիների համար առողջապահական ծառայությունների հասանելիությանն ու մատչելիությանը` ապահովելով որակյալ բժշկական ծառայությունների մատուցում:

Ներկայացվել են նաև Եվրամիության հետ համագործակցության խորացմանն ուղղված նախաձեռնությունները, այդ թվում` վիզաների ազատականացման ուղղությամբ տարվող աշխատանքները:

Անդրադարձ է եղել մի շարք ծրագրային առաջարկների, մասնավորապես` թափոնների (այդ թվում` բժշկական) կառավարմանը վերաբերող:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան