Արտաքին 4 տարի առաջ - 16:08 27-01-2022

ՌԴ-ին կաջակցի նաև Հայաստանը՝ Ուկրաինա ներխուժելու դեպքում. Daily Express-ը նշել է 6 դաշնակից երկրների անուններ

Daily Express-ը նշել է վեց երկրների անուններ, որոնք կաջակցեն Ռուսաստանին Ուկրաինայի, ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի հետ զինված հակամարտության դեպքում: Պարբերականը գրում է, որ Ուկրաինայի արևելքում լարվածությունն աճում է, իսկ Ռուսաստանը սահմանին 100 հազար զինծառայող է տեղակայել։

Ռուսաստանն ունի դաշնակիցների ամուր խումբ, նշում է հոդվածի հեղինակ Փիպ Մուրիսոնը։ Նախ, դրանք Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) երկրներն են՝ Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը և Տաջիկստանը։ ՀԱՊԿ-ն իրականում անվտանգության պայմանագիր է, և որոշ դաշնակիցներ, ամենայն հավանականությամբ, օգնության կգան Ռուսաստանի Դաշնությանը խոշորամասշտաբ պատերազմի դեպքում, կարծում է տեսաբանը։

Դաշնակիցների թվում Մուրիսոնը նշում է նաև Կուբան։ Ռուսաստանը այդ երկրի հետ բարեկամության երկար պատմություն ունի, գրում է նա։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Կուբայի նախագահ Միգել Դիաս-Կանելը վերջերս քննարկել են «ռազմավարական գործընկերությունը» և պարտավորվել են «ամրապնդել երկկողմ հարաբերությունները»: Կուբան կարող է թույլ տալ Ռուսաստանին զորքեր տեղակայել իր տարածքում: Վերջերս ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովն ասել էր, որ չի կարող ո՛չ հաստատել, ո՛չ բացառել նման հնարավորությունը։

Ռուսաստանին կարող են աջակցել նաև «Ուկրաինայում ռուսամետ հակակառավարական խմբավորումները», ինչպես դա տեղի ունեցավ 2014 թվականին, ավելացնում է հոդվածագիրը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով