Ավելին 4 տարի առաջ - 20:19 02-11-2021

Ձեռքի ափերի վիճակը կարող է վկայել խոլեստերինի բարձր մակարդակի մասին․ Daily Express

Խոլեստերինի բարձր մակարդակը տարբեր հիվանդությունների զարգացման գործոն է, հայտնում է Daily Express-ը: Խոլեստերինի մակարդակի բարձրացման պատճառ կարող են լինել յուղոտ սնունդը, ոչ բավարար ֆիզիկական ակտիվությունը, ավելորդ քաշը, ծխելը և ալկոհոլի չարաշահումը։ Այնուամենայնիվ, կա հավանականություն, որ արյան մեջ խոլեստերինի մակարդակը ժառանգական դրսևորում է։

Մաշկաբանության ամերիկյան ակադեմիայի մասնագետների կարծիքով՝ մաշկի վրա դեղնանարնջագույն մոմանման գոյացությունները վկայում են օրգանիզմում «վատ» խոլեստերինի բարձր մակարդակի առկայության մասին։ Այս երևույթը հանդիպում է աչքերի անկյուններում, ձեռքի ափի գծերում ։ Դուք կարող եք ազատվել դրանից՝ վերահսկելով խոլեստերինի մակարդակը։

Դա անելու լավագույն միջոցը ապրելակերպի փոփոխությունն է:

Խոլեստերինի բարձր մակարդակը հանգեցնում է արյան անոթների խցանման, ինսուլտի և սրտի կաթվածի ռիսկի զարգացմանը։ Դուք կարող եք վերահսկել ձեր խոլեստերինի մակարդակը նաև դեղորայքի միջոցով: Որոշ բժիշկներ խորհուրդ են տալիս թողնել ծխելը, նվազեցնել ալկոհոլի օգտագործումը և շաբաթական 2,5 ժամ նվիրել ֆիզիկական ակտիվությանը։ Յուղոտ ձուկ, ավոկադո, սերմեր և ընդեղեն ներառող սննդակարգը նույնպես կօգնի նվազեցնել «վատ» խոլեստերինի մակարդակը:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով