Մամուլ 4 տարի առաջ - 08:53 27-01-2022

ՔՊ-ն եռօրյա հավաք է նախաձեռնել Դիլիջանում. Փաշինյանը կմասնակցի՞․ Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է.

«Ազգային ժողովի իշխող «Քաղպայմանագիր» խմբակցությունը որոշել է հաճելին օգտակարի հետ համադրել՝ արտագնա ընդլայնված նիստ անցկացնել։ Եռօրյա հավաք են նախաձեռնել՝ հունվարի 28-30-ը։ ՔՊ-ական պատգամավորները մեկնում են Դիլիջան, որտեղ հյուրատներից մեկում քննարկելու են իրենց առաջիկա անելիքները, պահվածքը, ընդդիմադիրների հետ շփումների հրապարակային դրսեւորումները եւ այլն։ Մեզ ասացին, որ այդ հավաքը պետք է կայանար դեռեւս հունվարի կեսերին, սակայն ինչ-ինչ պատճառներով այն հետաձգվել է։

Մասնավորապես՝ Փաշինյանն էլ պետք է մասնակցեր, սակայն ինֆորմացիոն արտահոսքի պատճառով հավաքը հետաձգվել է: Ուշագրավ է, որ երեկ Փաշինյանը հայտարարեց կորոնավիրուսով վարակվելու եւ ինքնամեկուսանալու մասին։ Սա նշանակում է, որ առաջիկա հավաքին չի՞ մասնակցի։ «Դեռ պարզ չէ»,- ասաց ՔՊ մեր աղբյուրը։ Բայց Փաշինյանը կորոնավարակով մեկուսացած է։ «Եթե ցանկանա, դիմակով կմասնակցի»,- ասաց մեր աղբյուրը։

Այս նիստի պարագան ուշագրավ է նաեւ նրանով, որ իշխանությունն ընդլայնված նիստի անվան տակ կխուսափի Բանակի օրվա միջոցառումներին մասնակցելուց։ Չնայած առանձնապես մեծաքանակ միջոցառումներ նախատեսված էլ չեն․ երբ բանակը վերացնում են, այլեւս ի՞նչ տոն»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»