Մամուլ 4 տարի առաջ - 08:33 26-01-2022

Բագրատ Զաքարյանը աշխատավայրում ռազմական կարգ է սահմանել․Հրապարակ

«Հրապարակ» օրաթերթը գրում է․

«Արամ Զավենիչի կուսակցական ցուցակով Մեղրիի համայնքապետ դարձած Բագրատ Զաքարյանը համայնքապետարանում ռազմական կարգ է սահմանել։ Կարգադրել է, որ աշխատակիցները մինչեւ 08.54-ը աշխատավայրում լինեն, հեռանան 18.01-ից ոչ շուտ, իսկ երբ ինքը համայնքապետարան է մուտք գործում, պետք է բոլորը մեկ մարդու պես համայնքապետարանի շքամուտքում կանգնած՝ հանդիսավոր դիմավորեն իրեն, բարեւեն, ապա նոր մտնեն աշխատասենյակներ։

Համայնքապետը մեր զանգերն անպատասխան թողեց, սակայն մեր տեղեկությունը հաստատեց նրա տեղակալ, Սամվել Բաբայանի կուսակցության քվոտայով համայնքապետի տեղակալ նշանակված Խաչիկ Անդրեասյանը, որը գործող համայնքապետի հետ ունեցած կոալիցիոն հուշագրի համաձայն՝ 2.5 տարի անց ստանձնելու է համայնքի ղեկավարի պաշտոնը։ Անդրեասյանին հարցրինք՝ 2.5 տարի անց ինքն է՞լ է շարունակելու նոր ղեկավարի հաստատած ռազմական կարգը։

«Իհարկե՝ ոչ, ոչ մի դեպքում»,- ասաց նա՝ չկարողանալով հիմնավորել Զաքարյանի որոշման տրամաբանությունը․ «Համայնքապետն ինքն է որոշում կայացրել, այդպես է ճիշտ համարում, ամեն մեկն իր ոճն ունի։ Համենայնդեպս, իմ պաշտոնավարման ընթացքում նման բան չի լինելու, բոլորը պարտավոր են աշխատանքային ժամին իրենց աշխատավայրում ներկա լինելու, իսկ դիմավորել ոչ մեկը պարտավոր չէ»։ Իսկ միայն շարվո՞ւմ եք, թե՞ այլ ծիսակատարություն էլ է լինում։ «Ես՝ ինքս, չեմ շարվում, ես Ագարակ համայնքում եմ նստում»»,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող