Արտաքին 4 տարի առաջ - 22:11 25-01-2022

Ռուսաստանը SWIFT-ից անջատելը քննարկման փուլում է. Ջոնսոն

ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի իշխանությունները քննարկում են Ռուսաստանին՝ Ուկրաինա ռուսական զորքերի ներխուժման դեպքում SWIFT վճարումների փոխանցման միջբանկային համակարգից անջատելու հնարավորությունը։ Ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը,այս մասին երեքշաբթի՝ հունվարի 25-ին, հայտարարել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը։

«Ինչ վերաբերում է SWIFT-ի և միջազգային ֆինանսական գործարքների հարցին, ապա դա, անկասկած, շատ արդյունավետ զենք կլիներ, բայց այն կարող է օգտագործվել միայն ԱՄՆ-ի օգնությամբ, մենք քննարկում ենք այդ թեման»,- ասել է Մեծ Բրիտանիայի վարչապետը։

Նա հավելել է, որ իր կառավարությունը նույնպես ուշադիր է Միացյալ Թագավորությունում Ռուսաստանից «կեղտոտ փողերի» լվացման խնդրի նկատմամբ։

Ջոնսոնը նաև ընդգծել է, որ Լոնդոնում «մենք պետք է օգտագործենք բոլոր դիվանագիտական ​​հնարավորությունները և բոլոր հարթակները Ռուսաստանի Դաշնության հետ երկխոսության համար՝ լինի դա ՄԱԿ, Ռուսաստան-ՆԱՏՕ խորհուրդ, ԵԱՀԿ, G7 կամ Նորմանդական ձևաչափ»։

Նրա խոսքով՝ Մեծ Բրիտանիան փորձում է համատեղել «դիվանագիտությունն ու զսպողությունը» Մոսկվայի նկատմամբ իր քաղաքականությունը վարելիս, սակայն «չի վարանի Ռուսաստանի Դաշնության դեմ ավելի կոշտ պատժամիջոցներ կիրառել», եթե Ուկրաինա ներխուժում լինի։

Ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնել էին, որ Լոնդոնը կարող է աջակցել Մոսկվայի դեմ պատժամիջոցների «միջուկային» սցենարին, որը ներառում է SWIFT-ից Ռուսաստանի անջատումը։ Իր հերթին, Գերմանիան, իբր, հրաժարվել է քննարկել այս հարցը։

Բորիս Ջոնսոնն ասել է, որ Ռուսաստանը Ուկրաինայի հետ կայծակնային պատերազմի պլան է պատրաստել։ Դրա համար, ըստ նրա, կենտրոնացած է ռուսական 60 մարտական ​​խումբ։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան

Ձեզ գուցե հետաքրքրի