Միտք 4 տարի առաջ - 23:44 22-01-2022

Եկող սերնդին ասելու ենք, որ 30 տարի ապո՞ւշ ենք եղել

Իշխանության է մեկը՝ իր խմբակով, որը սեփական չափումներով նոր Հայաստան է կերտում. զրո խնդիր հարևանների հետ, որպեսզի խաղաղության դարաշրջան բացենք և լավ ապրենք: Խնդիր առաջադրողը երկու թշնամի հարևաններն են, իսկ մենք խնդիր լուծողն ենք՝ ըստ առաջադրանքի: Չափազանց առատաձեռն է այդ մեկը, տալիս է այն՝ ինչ ուզում են, և գրպաններում պատրաստ պահում է այն՝ ինչը դեռ ուզելու են:

Դիցուք, աշխարհը դեմ է, որ Արցախն ինքնորոշվել է՝ հիմք ընդունելով ՄԱԿ-ի համապատասխան բանաձևը, և իրեն հռչակել անկախ՝ Ադրբեջանի կազմից դուրս: Ընդունենք, որ աշխարհը չի ընդունում այդ իրողությունը և իր իսկ հռչակած մարդու իրավունքներն ու ազգերի ինքնորոշման գաղափարները: Չի ուզում լսել գլխացավանք դարձած Հայոց ցեղասպանության և հայերիս հայրենազրկման մասին, Թուրքիայի և Հայաստանի միջև չճանաչված սահմանների մասին, Հայաստանի և Ադրբեջանի սահմանային կռիվների ու ադրբեջանական օկուպացիայի մասին:

Ուզում է, որ փակ սահմաններ չլինեն հարևան երկրների միջև: Իսկ դրա գինը Արցախը Ադրբեջանի կազմում տեսնելն է, Ադրբեջանին Սյունիքով միջանցք տրամադրելն է, Ցեղասպանության ճանաչումից և պահանջատիրությունից հրաժարվելն է, սեփական պատմությունը մոռանալն է: Հայաստանը դառնա Թուրքիան և Ադրբեջանը միջանցքներով կապող երկիր, տարածաշրջանի համար տրանզիտ երկիր: Նոր էջից գրել նոր Հայաստանի պատմությունը: Թե ի՞նչ կլինի հայերի հետ, որևէ մեկին հետաքրքիր չէ: Իսկ մե՞նք ինչ ենք ուզում, նույնը՝ ինչ օտարն ու թշնամի՞ն:

Որտե՞ղ ենք տեղավորելու, ո՞ր պուճախն ենք խոթելու մեր վերջին 150 կամ 100, մասնավորապես վերջին 30 տարվա պատմությունը: Իսկ ի՞նչ ենք ասելու եկող սերնդին: Որ երեք տասնամյակ սխա՞լ ենք ապրել ու պայքարել: Սխալվե՞լ ենք, որ Արցախ ենք ազատագրել և ամուր սահմաններով Հայաստան ունեցել, որ Ցեղասպանության միջազգային ճանաչմանն ենք հետամուտ եղել: Մի ամբողջ ժողովուրդ ապո՞ւշ էր, որ ազգային զարթոնք ապրեց, իր իրավունքներին տեր կանգնեց: Եվ վերջապես եկավ մեկն իր խմբակով, գուցե լուսնի՞ց ընկավ, մեզ հանեց ապուշության թմբիրից՝ սթափեցնելով, թե այլևս ապուշ մի՛ եղեք, տվե՛ք թուրքին այն ինչ ուզում է և լավ կապրեք: Իսկ թե ի՞նչ արժեցավ այդ լավ ապրելը մինչ օրս, տեսնում ենք, թե ի՞նչ գին ենք վճարելու այսուհետև, դեռ կտեսնենք:

Հուսիկ Արա

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
11:10 Տարադրամի փոխարժեքները
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
07:47 Կիրանցում հեռախոսի էկրաններին գրվում է «Խեյրիմլի»․ «Հրապարակ»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
09:10 Ֆրանսիայում տեղատարափ անձրևների հետևանքով առաջացած ջրհեղեղը երեք մարդու կյանք է խլել
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին