Արտաքին 4 տարի առաջ - 19:12 25-04-2022

Պետք չէ անպայման հայ լինել «Հայոց ցեղասպանություն եղել է» ասելու համար. թուրք պատգամավոր

Թուրքիայի խորհրդարանի ընդդիմադիր պատգամավոր, մասնագիտությամբ բժիշկ Օմեր Ֆարուք Գերգերլիօղլուն Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցի կապակցությամբ գրառում է արել Twitter սոցկայքում։ Հաղորդում է ermenihaber.am-ը:

«Իմ սրտում զգում եմ բոլոր այն մարդկանց ցավը, որոնք կորցրեցին իրենց կյանքը 1915թ Հայոց ցեղասպանության ժամանակ։ Հարկավոր է, որ մենք առերեսվենք պատմության հետ և կարեկցանք ցուցաբերենք: Մենք պիտի զգայուն լինենք ամեն ցավի նկատմամբ»,- գրել է Գերգերլիօղլուն։

Համացանցում թուրք օգտատերերը կոշտ են արձագանքել ընդդիմադիր պատգամավորի համարձակ այս գրառմանը և նրան դարձրել ատելության խոսքի թիրախ։ Իսկ թուրքական մի շարք լրատվամիջոցներ նրա գրառումը որակել են սկանդալային։

Հիշեցնենք, որ Գերգերլիօղլուն 2017 թ. ապրիլի 24-ին, երբ դեռ պատգամավոր չէր, դարձյալ ցավակցող գրառում էր արել՝ մասնավորապես ասելով.

«Պետք չէ անպայման հայ լինել, որպեսզի ասել «Հայոց ցեղասպանություն եղել է»։ Արդար մտածող ամեն մի մարդ, ով անաչառ է նայում պատմությունը, դա կընդունի, պիտի ընդունի»։

Նշենք, որ Օմեր Ֆարուք Գերգերլիօղլուն անդամակցում է Թուրքիայի քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությանը» (ԺԴԿ-HDP):

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
11:10 Տարադրամի փոխարժեքները
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
07:47 Կիրանցում հեռախոսի էկրաններին գրվում է «Խեյրիմլի»․ «Հրապարակ»
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին
09:10 Ֆրանսիայում տեղատարափ անձրևների հետևանքով առաջացած ջրհեղեղը երեք մարդու կյանք է խլել

Ձեզ գուցե հետաքրքրի