Արտաքին 4 տարի առաջ - 14:31 22-01-2022

Ռուսաստանում դարձյալ COVID-19-ի օրական աճի հակառեկորդ է գրանցվել

Ռուսաստանում COVID-19-ով վարակվածների թիվը մեկ օրում ավելացել է 57.212-ով՝ նախորդ օրվա 49.513-ի դիմաց. սա նոր հակառեկորդ է և անընդմեջ երկրորդը։ Վարակվածների ընդհանուր թիվը գերազանցել է 11 միլիոնը, այսօր՝ հունվարի 22-ին, հայտարարել է դաշնային օպերատիվ շտաբը։

Կորոնավիրուսի պատճառով Ռուսաստանում հոսպիտալացվածների թիվը մեկ օրում կազմել է 9902, ինչը 8,4%-ով գերազանցել է նախորդ օրվա ցուցանիշը։ Աճը գրանցվել է 46 տարածաշրջաններում։

COVID-19-ից ապաքինվածների թիվը մեկ օրում ավելացել է 25.525-ով՝ հասնելով 10.000.577-ի։ Դուրս գրված հիվանդների մասնաբաժինը նվազել է մինչև վարակվածների ընդհանուր թվի 90,5%-ը։

Այսպես կոչված, ակտիվ դեպքերի թիվը, այսինքն՝ պացիենտների, որոնք այս պահին բուժում են անցնում, աճել է մինչև 718.976։

Կորոնավիրուսից մահացածների թիվը մեկ օրում ավելացել է 681-ով՝ նախորդ օրվա 692-ի դիմաց, և հասել 325.433-ի։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան