Արտաքին 4 տարի առաջ - 10:24 13-11-2021

Եվրոպայում COVID-19-ի դեպքերի հակառեկորդ է գրանցվել

Առողջապահության համաշխարհային կազմակերպության ղեկավար Թեդրոս Գեբրեյեսուսը հայտարարել է, որ նախորդ շաբաթ եվրոպական երկրներում SARS-CoV-2-ով վարակվածների ռեկորդային թիվ է գրանցվել։

«Անցած շաբաթ COVID-19-ի գրեթե 2 միլիոն դեպք է գրանցվել Եվրոպայում. սա տարածաշրջանում մեկ շաբաթվա ընթացքում գրանցված դեպքերի ամենաբարձր ցուցանիշն է համավարակի սկզբից ի վեր»,- ասել է Գեբրեյեսուսը:

Նա նշել է, որ կորոնավիրուսը տարածվում է ինչպես պատվաստումների բարձր մակարդակ ունեցող երկրներում՝ Արևմտյան Եվրոպայում, այնպես էլ Արևելյան Եվրոպայի երկրներում, որտեղ ավելի քիչ են պատվաստվածները։

ԱՀԿ ղեկավարն ընդգծել է, որ պատվաստումը նվազեցնում է հիվանդության ծանր ընթացքի վտանգը՝ հավելելով, որ այն ամբողջությամբ չի կանխում վիրուսի փոխանցումը մարդուց մարդ։

Գեբրեյեսուսը նախազգուշացրել է, որ պատվաստումները բավարար չեն կորոնավիրուսային համավարակը հաղթահարելու համար. պետք է նաև թեստավորվել, դիմակ կրել և սոցիալական հեռավորություն պահպանել։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան