Մամուլ 4 տարի առաջ - 09:51 21-01-2022

Իրականում ում ջրաղացին է ջուր լցնում թիվ 1 ընդիմությունը․ Իրավունք

«Իրավունք» թերթը գրում․

«Այն պահին, երբ Նիկոլը փաստացի «մոնոպոլիզացրեց» Հայոց ցեղասպանության հարցը, պարզ ցույց տալով, թե ինքն է որոշելու, թե ինչ է քննարկելու թուրքերի հետ, առավել քան տարօրինակ է մնում հայաստանյան ընդդիմության առաջնորդող ուժի դիրքորոշումը: Փաստն այն է, որ հականիկոլյան շարժումն էլ իրենց հերթին «մոնոպոլիզացրած» ուժն անգամ այս իրավիճակում աշխատասենյակներում սուրճ խմելու» տխրահռչակ գործելաոճից այն կողմ այդպես էլ չի անցնում՝ էլ ավելի իրատեսական դարձնելով Նիկոլի հիշատակած հավակնությունները: Առավել եւս, որ ընդդիմությանն ուղղված հերթական քննադատական խոսքին ի պատասխան, որոշ գործիչներ էլի սկսեցին խոսել «պայքարն ակտիվացնելու» մասին: Միայն թե չմոռանանք, որ վերջերս խոսում էին նաեւ«բարիկադներում կանգնելուց», բայց ո՛չ բարիկադ տեսանք եւ ո՛չէլ առանց բարիկադի ընդդիմադիր շարժում:

Փոխարենը, ընդդիմադիրները Նիկոլի «փետուրները քամուն տվեցին», կապված նրա հետ, որ նա ՀԱՊԿ-ի կազմում Ղազախստան զորք է ուղարկել: Օրինակ բերենք Ագնեսա Խամոյանի խոսքը, որ փորձում էր պարզել՝ «Ղազախստանը մեր նկատմամբ ինչ պարտավորություններ ունի, ի վերջո, եւ մենք Ղազախստանի նկատմամբ ինչ պարտավորություններ ունենք, ի վերջո, որ հայ զինվորը գնացել էր Ղազախստանի ներքաղաքական իրավիճակը հանգուցալուծելու»:

Ամբողջությամբ հոդվածը` օրաթերթի այսօրվա համարում:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով