Արտաքին 4 տարի առաջ - 13:27 20-01-2022

Չեխիայում հրաժարվել են բնակչության պարտադիր COVID-պատվաստման ծրագրերից

Չեխիայի կառավարությունը որոշել է հրաժարվել բնակչության որոշ կատեգորիաների համար COVID-19-ի դեմ պատվաստումը պարտադիր դարձնելու ծրագրերից։ Այս մասին հայտարարել է Չեխիայի վարչապետ Պետր Ֆիալան, գրում է ABC News-ը։

Չեխիայի նախորդ կառավարությունը ծրագրում էր մարտ ամսից կորոնավիրուսի դեմ պատվաստումը պարտադիր դարձնել երկրի 60 տարեկանից բարձր բոլոր բնակիչների, ինչպես նաև բժիշկների, իրավապահների, հրշեջների և բժշկական կրթություն ստացող ուսանողների համար։

Այդ կապակցությամբ մի շարք բողոքի ցույցեր տեղի ունեցան Պրահայում և Չեխիայի այլ քաղաքներում։

Երկրի բնակչության միայն 62.9%-ն է ամբողջությամբ պատվաստված COVID-19-ի դեմ, որը ցածր է միջին եվրոպական ցուցանիշից։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան