Արտաքին 4 տարի առաջ - 12:18 19-01-2022

Հայտնի են Պուտինի և Իրանի նախագահի բանակցությունների մանրամասները

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն իր իրանցի գործընկեր Իբրահիմ Ռայիսիի հետ հունվարի 19-ին կայանալիք բանակցությունների ընթացքում պատրասվում է քննարկել տնտեսական և միջազգային քաղաքականության ոլորտում համատեղ նախագծերի իրականացմանը վերաբերող հարցեր։ Այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։

Ինչպես նշվում է, կողմերը մտադիր են քննարկել երկկողմ համագործակցությանը վերաբերող բոլոր հարցերը՝ ներառյալ առևտրատնտեսական ոլորտում համատեղ նախագծերի իրականացումը և միջազգային ու տարածաշրջանային այժմեական թեմաները։ Նաև ուշադրություն կդարձվի իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի իրականացման խնդրին, հայտնել են Կրեմլից։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»